ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍՊԱՆԴԱՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Հաս-քաղ. գործիչ:
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Հաս-քաղական գործիչ, լրագրող, գրաքննադատ:

Ծնվ. 3(15).12.1882թ., Թիֆլիս:
Մահ. 11(24).09.1916թ., Կրասնոյարսկ:

Սպանդար Սպանդարյանի որդին,
Ստեփան Սպանդարյանի հայրը:

ՌՍԴԲԿ անդամ 1901-ից:
Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902):
Սովորել է ՄՊՀ պատմա-բանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական (1905-06) ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին:
Տիրապետել է հայերենի, ռուսերենի, վրացերենի, ադրբեջաներենի, գերմաներենի և այլ լեզուների:
Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում:
ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆը 1906-ի օգոստոսին Ս. Գ. Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը:
ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում:
Ս. Շահումյանի և Ս. Հ. Կապանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ:
1907-ի սկզբին ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու, ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքի կուսակցական կազմակերպիչ:
Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությանը:
Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից:
1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուս.) լրագրին:
1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել Է ՌՍԴԲ(բ)Կ VI (Պրահայի) կոնֆերանսին:
Ընտրվել Է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ:
Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական դումայում ս-դ. խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը:
1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկ, նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել ընդհատակյա տպարան:
1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում:
1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ և մահացել է:
Երկեր.
Երկ., հ. 1-2, Ե„ 1959:
Ընտ. երկ., Ե., 1982:
Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Ե., 1939:
Статьи, письма, документы, М., 1982.
Գրակ.
Սուրեն Սպանդարյան: Հոդվածների ժող., Ե., 1927:
Արզումանյան Մ.Վ., Սուրեն Սպանդարյան, Ե., 1982:
Սուրեն Սպանդարյւսն. 1882-1916:
Բիբլիոգրաֆիա, Ե., 1958:
Азатян Г., Сурен Спан- дарян, Е., 1982.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4724
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍՊԱՆԴԱՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13507294146991375_SurenSpandaryanStalin.jpg

    Հաս-քաղական գործիչ, լրագրող, գրաքննադատ:

    ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍՊԱՆԴԱՐԻ
  • ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍՊԱՆԴԱՐԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072961380585358_Suren_spandaryan.jpg

    Հաս-քաղական գործիչ, լրագրող, գրաքննադատ:

    ՍՈՒՐԵՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍՊԱՆԴԱՐԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott